Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան:

Հիստերոսկոպիան արգանդի խոռոչի հետազոտման նվազ ինվազիվ բուժական-ախտորոշիչ  մեթոդներից է, որն իրականացվում է հատուկ սարքի օգնությամբ՝ հիստերոսկոպով: Այն հնարավորություն է տալիս ստանալ փոքր կոնքի օրգանների վիճակի իրական պատկերը և, անհրաժեշտության դեպքում, անմիջապես կազմակերպել բուժման գործընթացը:

Նախքան ԱՄԲ-ն՝ հիստերոսկոպիայի ցուցումները

Հիստերոսկոպիան համարվում է միայնգամայն անվնաս հետազոտություն: Շատ դեպքերում այն անհրաժեշտություն է ԱՄԲ-ից առաջ:

Հետազոտման ցուցումներն են.

 

  • անհայտ պատճառականության անպտղությունը,
  • արգանդի զարգացման արատների ախտանշանները,
  • կրկնվող արգանդային արյունահոսությունները,
  • սովորութային կրելախախտը,
  • հիպերպլաստիկ գործընթացների զարգացման կասկածը,
  • արգանդի խոռոչի նորագոյացության կասկածը,
  • անամնեզում ԱՄԲ մի քանի անհաջող փորձերը։

Հիստերոսկոպիայի կարևոր առավելությունը բարձր տեղեկատվությունն է: Նրա օգնությամբ հնարավոր է որոշել հիվանդության ճշգրիտ տեղը և տարածվածության աստիճանը, ինչպես նաև իրականացնել բիոպսիա՝ վնասված շրջաններից հետագա հետազոտման և ուռուցքային հիվանդությունը ժխտելու համար: Այդպիսի տեղեկատվության և ճշգրտության հնարավոր չէ հասնել ՈՒՁՀ-ով:

Ինչո՞ւ է անհրաժեշտ հիստերոսկոպիան ԱՄԲ-ից առաջ

Հիստերոսկոպիան պարտադիր հետազոտություն չէ ԱՄԲ-ից առաջ, սակայն վերարտադրողաբանները դրա օգնությամբ գերադասում են ունենալ որոշ ճշգրտումներ, քանի որ այն բարձրացնում է ԱՄԲ արդյունավետությունը, քանի որ էմբրիոնի իմպլանտացիային խանգարող գոյացությունները ժամանակին չհայտնաբերելու դեպքում հղիություն կարող է չլինել:

Հետագայում հիստերոսկոպիան թույլ է տալիս կարգավորել ԱՄԲ արձանագրության սխեման և բուժման ռազմավարությունը:

Հետազոտության ընթացքը

Հիստերոսկոպիան կարող է լինել ախտորոշիչ և վիրահատական: Առաջին դեպքում կատարվում է ախտորոշման, և երբեմն վիրահատությունից հետո վերահսկման նպատակով:

Վիրահատական հիստերոսկոպիայի ընթացքում բժիշկը կարող է հեռացնել պոլիպը, անջատել ներարգանդային կպումները կամ հեռացնել էնդոմետրիոզի ախտաբանական օջախները՝ առանց էնդոմետրիումի էական վնասումների: Եթե այդ հիվանդությունները ժամանակին չեն բուժվում, դառնում են արհեստական բեղմնավորման անհաջողության պատճառ:

Հիստերոսկոպիայի ցանկացած տեսակի ժամանակ բնորոշ է հետևյալ ընթացքը.

  • ինտիմ շրջանում արգանդի վզիկի մշակում ախտահամիչներով,
  • օրգանի վզիկի ֆիքսում՝ հայելիներով
  • արգանդի չափերի որոշման համար ներդրվում է զոնդ,
  • գազի կամ հեղուկի միջոցով իրականացվում է լայնացում,
  • այդ միջոցառումից հետո ներդրվում է հիստերոսկոպը, որը շարժում են ժամացույցի սլաքի ուղղությամբ,
  • իրականացվում է հյուսվածքների, նրանց կազմության, ձևի զննում,
  • անհրաժեշտության դեպքում կատարվում են բուժական կամ նվազ ինվազիվ վիրահատական միջամտություններ

Եթե ԱՄԲ-ից առաջ հիստերոսկոպիայով որևէ հիվանդություն չի հայտնաբերվում, ապա ԱՄԲ կարելի է սկսել արդեն հերթական 2 ցիկլերի ընթացքում՝ բուժող բժշկի նշանակմամբ:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ